ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:29
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԻՆ ԵՎ ՀՐԴԵՀՎԵԼ
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հուլիսի 22-ին ժամը 03:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ս. Ս-ն վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և հրդեհվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: