ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2014 15:54
Ավտոմեքենայում հայտնաբերվել են գողացված եգիպտացորենի կողրեր
Հուլիսի 17-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունները ստուգելիս Աղդամի տարածքի «Գյոռոտ» կոչվող տեղամասում զննության են ենթարկել Շուշի քաղաքի Լեոի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ա. Մ-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է վերջինիս կողմից Աղդամի տարածքում գտնվող` Նորագյուղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ս. Գ-ին պատկանող եգիպտացորենի դաշտից գողացված 478 հատ եգիպտացորենի կողր:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է: