ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.02.2017 16:48
Ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը
Փետրվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ուսահոդի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Դ. Ն-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում, Դ. Ն-ն, վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մաշտոցի փողոցի թիվ 72 տան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը և ստացած մարմնական վնասվածքով դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: