ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:02
Ավտոմեքենա է փախցրել
Փետրվարի 16-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Վ. Բ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իրեն պատկանող ավտոմեքենան անհայտ անձը փախցրել է։
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները Մարտունու ՌՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Վ. Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցից փախցրել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ,1996թ.ծնված Տ. Հ.-ն։
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղղարկելու համար: