ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.10.2019 11:05
Ավտոմեքենա է վարել՝ զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից
Հոկտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ հոկտեմբերի 5-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ծառայողական պարտականություններն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել է Հադրութի շրջանի բնակիչ,1989թ.ծնված Մ. Ա.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որի փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2019թ. փետրվարի 3-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ այն վարել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: