ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2020 14:07
Առևտրի սրահից գաղտնի հափշտակել է բջջային հեռախոս
Հունիսի 28-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Բերձոր քաղաքի բնակչուհի,1979թ.ծնված Ք. Ա.-ի կողմից «SAMSUNG G 6» մոդելի բջջային հեռախոսն անհայտ հանգամանքներում կորցնելու փաստի առթիվ ներկայացված դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված բջջային հեռախոսը հունիսի 28-ին ժամը 13:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակի հարակից «Սուրեն Ղուշունց» ԱՁ առևտրի սրահից գաղտնի հափշտակել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1982թ.ծնված Մ. Պ.-ն։
Մ.Պ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: