ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2018 11:34
Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը
Ս.թ.դեկտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Մարտունու ՇԲՄ» ՓԲԸ մանկական բաժանմունքի բուժաշխատողների կողմից 2018թ-ի ընթացքում պարբերաբար կազմվել են կեղծ հիվանդության պատմություններ, որոնք արտացոլվել են հաշվետվություններում ու ներկայացվել ֆինանսավորման, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: