ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2020 11:50
Առողջական վիճակը վատթարանալու հետևանքով քաղաքացին մահացել է
Փետրվարի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ փետրվարի 14-ին ժամը 21:45-ին իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ,1955թ. ծնված Է. Վ.-ն, ում մոտ ախտորոշվել է կլինիկական մահ, սուր ինֆարկտ հարցականով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ փետրվարի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում, Է. Վ.-ն մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցի 43 շենքի դիմացի հատվածում առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով ընկել է գետնին, որից հետո տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ էլ ժամը 22:25-ին մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: