ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2020 11:55
Առաքված ապրանքների դիմաց գումար չի մուտքագրել
Ապրիլի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1984թ. ծնված Մ. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ռ. Ա.-ն, հանդիսանալով «Գրանդ Քենդի» ՍՊԸ Արցախի մասնաճյուղի աշխատակից, իր կողմից 2020թ. մարտի 1 ֊ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի թվով 15 խանութներին առաքված ապրանքների դիմաց ստացված 3.040.210 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ընկերության դրամարկղը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: