ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2019 11:07
Առանց վարորդական իրավունքի վկայականի ու անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոցը
Ս.թ.մայիսի 10-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն առ այն, որ ս.թ. ապրիլի 23-ին ժամը 22:55-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում խախտում կատարելու համար կանգնեցրել է մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Ի-ի կողմից վարած «Հունդայի Սանատա» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ս.թ. հունվարի 8-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ առանց վարորդական իրավունքի վկայականի ու անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոցը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: