ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.12.2019 12:06
Առանց համապատասխան փաստաթղթերի վառեփայտ է տեղափոխել
Դեկտեմբերի 12-ին ժամը 22:40-ին ոստիկանության ծառայողները Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մոտակայքում կանգնեցրել են ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1983թ.ծնված Վ. Գ.-ի կողմից վարվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է 3,5 մ/խ վառելափայտ, որը Վ. Գ.-ն 35.000 ՀՀ դրամով գնել է դեկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղի բնակիչ, ոմն Արոյից (տվյալները ճշտվում են) և առանց համապատասխան փաստաթղթերի փորձել է տեղափոխել եղել ՀՀ Սյունիքի մարզի ք. Գորիս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: