ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2020 14:35
Առանց համապատասխան թույլտվության ատրճանակից կրակոցներ է արձակել
Մարտի 4-ին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող հանգստյան գոտու հարևանությամբ կրակոցներ են լսվել:
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Ս. Գ.-ն
առանց համապատասխան թույլտվության իր մոտ գտնվող «SNR. 357» մոդելի գազային ատրճանակից արձակել է 3 կրակոց:
Ս.Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ատրճանակը և թվով 6 փամփուշտներ առգրավված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: