ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.12.2017 15:53
Ապօրինի որսացել է նապաստակ և փորսուղ
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Ս.Ս-ի տունը, որտեղ հայտնաբերել են ապօրինի որսացած մեկ փորսուղ և մեկ նապաստակ:
Պարզվել է, որ Ս.Ս-ն փորսուղը որսացել է իր կողմից լարած թակարդով նոյեմբեր ամսվա վերջերին, իսկ նապաստակը իրեն պատկանող հրացանով՝ դեկտեմբերի 4-ին Դահրազ գյուղի վարչական տարածքի անտառից:
Հրացանն ու որսն առգրավված է: