ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2014 15:56
Ապօրինի որսացել են նապաստակ
Հուլիսի 20-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողը, Միջնավան քաղաքում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ն. Բ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից զննությամբ հայտնաբերվել է վերջինիս պատկանող որսորդական 1 հրացան, 21 փամփուշտ, 1 լապտեր, իսկ բեռնախցիկից` 1 նապաստակ, որը հուլիսի 19-ին, ժամը 23:00-ի սահմաններում, վերջինս և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 3բ շենքի N բնակարանի բնակիչ, 1978թ. ծնված Մ. Ս-ն ապօրինի որսացել են Քաշաթաղի շրջանի «Բարթաս» կոչվող տարածքից:
Ն. Բ-ն և Մ. Ս-ն բերման են ենթարկվել ոստիկանության Միջնավանի բաժանմունք: