ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:40
Ապօրինի մուտք է գործել տուն
Սեպտեմբերի 20-ին Հադրութ քաղաքի բնակչուհի,1972թ. Կ. Բ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձը, տան մուտքի դռնով ապօրինի մուտք է գործել իր ննջասենյակ և գաղտնի հափշտակել վերջինիս դրամապանակը, որի մեջ առկա էր 44.000 դրամ, անձնագիրը և բանկային քարտը, ննջասենյակի պահարանից՝ մեկ հատ ոսկյա մատանի, իսկ մահճակալի մոտի աթոռից՝ 20.000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: