ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2020 12:27
Ապօրինի մուտք է գործել բնակելի տուն
Հունիսի 1-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Դ.-ն ապօրինի մուտք է գործել նույն շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ն. Պ.-ի բնակելի տուն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 31-ին ժամը 23:55-ի սահմաններում, Ա. Դ.-ն գողություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Ն. Պ.-ի բնակելի տան 1-ին հարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ա. Դ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: