ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:42
Ապօրինի մուտք է գործել բնակարան
Ապրիլի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1975թ. ծնված Լ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա.-ն իր կամքին հակառակ, առանց իրեն տեղյակ պահելու ապրիլի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում պատշգամբի ապակին ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված բնակարան` խախտելով բնակարանի անձեռնմխելիությունը:
Ա.Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: