ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 11:35
Ապօրինի ձուկ են որսացել
Սեպտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2019» համալիր միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, նույն օրը ժամը 18:50-ին Մոշաթաղ-Բերդիկ գյուղերի խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Կ. Օ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «Կարմրախայտ» տեսակի 55 ձուկ, ձկնորսական 2 ցանց և 1 հատ էլեկտրական վերարտադրիչ։
Ըստ Կ. Օ.-ի և իր ուղևոր՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ,1973թ.ծնված Ն. Պ.-ի հայտարարության, նշված ձկները նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի որսացել են Բերդիկ գյուղի տարածքով հոսող Աղավնո գետից։
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Ձկներն, ձկնորսական ցանցը և էլեկտրական վերարտադրիչ սարքը առգրավված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: