ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2016 16:57
Ապօրինի ձկնորսություն՝ նախնական համաձայնությամբ
Հունիսի 12-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Մ. Վ-ն, Հավսաթաղ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Դ. Ա-ն և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնիս գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Դ. Դ-ն, նախնական համաձայնությամբ, Քարվաճառ քաղաքի «Ձոր» կոչվող տարածքով հոսող գետակից էլեկտրական վերարտադրիչի միջոցով ապօրինի արդյունահանել են թվով 53 հատ «Կարմրախայտ» և 60 հատ «Բեղլու» տեսակի ձկներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Ձկները և ձկնորսական պարագաները առգրավված են: