ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:26
Ապօրինի ձկներ է արդյունահանել
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողը պարզել է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 14:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Ա.-ն «Խաչեն»-ի ջրամբարից ձկնորսական ցանցով ապօրինի արդյունահանել է թվով 49 հատ ընդհանուր 2,7 կգ քաշով տարբեր տեսակի ձկներ:
Պոլէթիլինային ցանցը և ձկները վերցրվել են։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: