ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2015 16:09
Ապօրինի հատվել է 11 հատ ծառ
Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Ասկերանի շրջբաժնում նյութեր են ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Քոլատակի անտառպետության թիվ 8 պահաբաժնից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 11 հատ տարբեր տեսակի ծառեր` պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 132.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումը 2014թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարել է Քոլատակ գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ա. Ա-ն: