ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:04
Ապօրինի ծառեր է հատել
Փետրվարի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է , որ փետրվարի 3-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Ա.-ն Թաղասեռ գյուղի վարչական տարածքի «Հին շեն» կոչվող տեղամասից առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի հատել է թվով 20 հատ կաղնի տեսակի ծառեր:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմաբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: