ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2018 11:43
Ապօրինի ծառահատում
Ս.թ.դեկտեմբերի 17-ին անհայտ քաղաքացուց ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ Քաշաթաղի շրջանի Դարբնոց գյուղի տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում:
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջան բնակիչ, 1971թ.ծնված Ա. Դ-ն վերոնշյալ տարածքից հատել է մոտ 3 խորանարդ մետր տարբեր տեսակի չոր ծառեր։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: