ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2019 11:23
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ս.թ.ապրիլի 2–ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել նյութերն առ այն, որ ս.թ. մարտի 13-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից «‹Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառապետության թիվ 5 պահաբաժնի «Բոստանեն թառ» կոչվող տեղամասում կատարված ստուգումներից պարզվել է, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Մ. Գ-ի կողմից ապօրինի հատվել է տաբեր տեսակի 33 ծառ՝ պետությանը պատճառելով 374 780 դրամ գումարի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: