ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2016 12:44
Ապօրինի ծառահատում. պատճառվել է 526.000 դրամի նյութական վնաս
Մարտի 24-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Ասկերանի շրջբաժնում գրություն է ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Այգեստանի անտառպետության թիվ 9 պահաբաժնից անհայտ անձինք ապօրինի հատել են 162 հատ տարբեր տեսակի ծառեր` պետությանը պատճառելով 526.000 դրամի նյութական վնաս: