ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2015 16:22
Ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք է բացահայտվել
Հունվարի 14-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Նոր Այգեստան համայնքի նախկին «Ալիմադաթլի» բնակավայրերի և «Խաչենի» ջրամբարի տարածքից անհայտ անձանց կողմից 26 հատ ուռենի և 1 հատ եղևնի ապօրինի հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 10-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում նշված ծառերը ու ևս 3 թթենի ապօրինի հատել են Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Ա-ն և Նոր Մարաղա գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Գ. Գ-ն: