ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2015 11:33
Ապօրինի ծառահատման դեպքեր
Փետրվարի 13-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Մարտակերտի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառապետության թիվ 2 պահաբաժնից անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է թվով 11 բոխի և 1 հաճարենի` պատճառելով 219.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
****
Փետրվարի 13-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ Նոր Վերինշեն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ-ն 2014թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նշված համայնքի վարչական տարածքում գտնվող «Վանքի գյուղ» կոչվող տեղամասից պարբերաբար ապօրինի հատել է թվով 69 հատ բոխի և 1 հատ թխկի ծառ:
Վնասի չափը պարզվում է: