ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2016 16:58
Ապօրինի արդյունահանել են ձկներ
Օգոստոսի 14-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Կ. Ց-ն և Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Ռ. Շ-ն նշված քաղաքի վարչական տարածքում «Թարթար» գետից, էլեկտրական վերարտադրիչի միջոցով, ապօրինի արդյունահանել են թվով 70 հատ «Կարմրախայտ» տեսակի ձկներ, Կ. Ց-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մետաղյա ցանցի միջոցով նույն գյուղի վարչական տարածքով հոսող գետակից ապօրինի արդյունահանել է թվով 15 հատ նույն տեսակի ձկներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Ձկները և ձկնորսական պարագաները առգրավված են: