ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.06.2019 11:31
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ս.թ.հունիսի 25-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է ստացվել ԱՁ-ից մեկի սնանկության գործով կառավարիչ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1986թ.ծնված Ա. Հ-ի գրությունն առ այն, որ դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով նշված անհատական ձեռնարկությունը պարտավորված լինելով 2018թ. օգոստոսից սկսած սնանկության հատուկ հաշվին ամենամսյա փոխանցել 250 000 դրամ, սակայն ամենօրյա ունենալով 40-45 000 դրամի շահույթ նշված հաշվին փոխանցել է ընդամենը 20 000 դրամ, այդ կերպ արտադրության և ապրանքների իրացման ծավալները թաքցնելու միջոցով խախտել է նշված ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցը՝դրանով իսկ կատարելով անօրինական գործողություններ սնանկության ընթացքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: