ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2015 11:47
Անչափահասը գողացել է մետաղադրամներով լցված տարա
Հունիսի 19-ին, ժամը 21:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի 6-րդ շենքի N բնակարանի բնակիչ 1981թ. ծնված Ա. Դ-ն դիմել է այն մասին, որ հունիսի 17-ի ժամը 18:00-ից մինչև հունիսի 19-ի ժամը 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը իր տան ննջասենյակի պահարանից գողացել է 500 դրամանոց մետաղադրամներով լցված 1 լիտրանոց ապակյա տարա:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նույն շենքի N բնակարանի անչափահաս բնակչուհի, 2001թ. ծնված Ա. Մ-ն: