Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

06.08.2019 12:03

ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ԳՈՏԻ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՈՐՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ԳՈՏԻ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ  ՈՐՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

Ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել Շուշի քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Կ. Ա-ի վարած «MERCEDES-BENZ 230E»մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1948թ.ծնված Ե. Ղ-ի վարած «VAZ 21104-110» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում վերջինս և «MERCEDES-BENZ 230E» ավտոմեքենայի վարորդ՝ Կ. Ա-ն, ինչպես նաև նրա ուղևորներ,Շուշի քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ք. Մ-ն և 1974թ.ծնված Ն. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն»: Վթարի հետևանքով քթի սալջարդ քերծված վերքով «Արևիկ» մանկական բուժմիավորում է դիմել Մարտունու շրջանի բնակիչ 2005թ.ծնված Ա.Մ-ն։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «VAZ 21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 12:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Վ. Թ-ի վարած «OPEL ASTRA F» մակնիշի և ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 1955թ.ծնված Է. Ս-ի վարած «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ՀՀ Շիրակի մարզի բնակչուհի, 1956թ.ծնված Բ. Ս-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Բ. Ս-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «OPEL ASTRA F» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

 

 

 

Հարգելի վարորդներ, կոչ ենք անում խստորեն հետևել ինչպես ճանապարհային նշաններին, այնպես էլ գծանշումներին:
Հիշեցում ենք, որ առանց ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է ստեղծել վթարային իրավիճակ:
Հիշեք, որ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում ցուցաբերվող ավելորդ ինքնավստահությունը կարող է ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, վտանգելով ինչպես Ձեր, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: