ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2016 17:35
Անմարդաբնակ տնից գողություն է կատարել
Օգոստոսի 7-ին Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցի N տան բնակչուհի, 1944թ. ծնված Է. Բ-ն ոստիկանության Հադրութի շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. հունիսի 16-ից մինչև օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Մեծ Թաղեր գյուղում գտնվող՝ իրեն պատկանող անմարդաբնակ տուն և հափշտակել սպասքեղեն, կենցաղային իրեր, գործիքներ և անկողնային պարագաներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Դ-ն:
Գողոնն առգրավված է: