ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2019 10:45
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հուլիսի 5-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել, են որ 2015թ. մայիս ամսվա ընթացքում, ժամը 14:00-ի սահմաններում, Կովսական քաղաքի բնակիչներ՝1989թ.ծնված Ա. Զ-ն և 1991թ.ծնված Է. Մ-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ, նույն քաղաքի տարածքում գտնվող արոտավայրից գաղտնի հափշտակել են Կովսական քաղաքի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Ս-ին պատկանող 5 գլուխ մանր եղջերավոր անասունները, որոնք վերջինիս կողմից վարվող «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով տեղափոխել և խառնել են Կովսական քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Է. Ի-ին պատկանող մանր եղջերավոր անասունների հոտին, որոնք 3 օր անց հայտնաբերվել են Ա.Ս-ի կողմից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: