ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2019 11:59
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.հունիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ն. Գ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ հունիսի 10-ից մինչև հունիսի 15-ի ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է իրեն պատկանող «Կամազ» ավտոմեքենայի երկաթյա տնակը, որը տեղակայված էր Թումանյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում, կնոջը` 1974թ.ծնված Ն. Հ-ին պատկանող հողատարածքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: