ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2019 10:59
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ` ՈՍՏԻԿԱՆԵՐԸ ՏԱՔ ՀԵՏՔԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ. հուլիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Հ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հուլիսի 6-ին Ասկերանի շրջանի համայնքներից մեկում տեղակայված հանգստյան գոտիներից մեկում, անհայտ հանգամանքներում կորցրել է իրեն պատկանող ոսկյա շղթան:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ Ստեփանակերտի ՌՈ բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ հուլիսի 6-ին ժամը`17:00-ի սահմաններում` հանգստյան գոտուց Հ. Մ-ին պատկանող ոսկյա շղթան գողացել է՝ 2000թ.ծնված Կ. Ա-ն, որն էլ հաջորդ օրը 180 000 դրամով իրացրել է Ստեփանակերտ քաղաքի ոսկերչական իրերի խանութներից մեկում:
Միջոցներ են ձեռնարկվում գողոնն առգրավելու ուղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: