ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2019 12:29
Անձնական ունեցվածքի գողություն
Ս.թ. հունվարի 16-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժին է ստացվել «hraparak.am» կայքից արտատպված հաղորդումն առ այն, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա.Ա-ն 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Թալիշ համայնքում ապօրինի տիրացել է գյուղատնտեսական տեխնիկայի, մանր և խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև 2017թ-ին ապօրինի մուտք է գործել Մարտակերտի շրջանի հանգուցյալ բնակիչ Ա. Կ-ի տուն և տիրացել վերջինիս գույքին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: