ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.03.2019 10:04
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 10-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1955թ.ծնված է. Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ մարտի 9-ին ժամը 20:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Հադրութի շրջանի վարչական տարածքներից մեկի տեղամասում տեղակայված իրեն պատկանող անասնաֆերմայի ցանկապատված տարածքից գողացել է իրեն պատկանող 1 գլուխ՝ մոտ 160 կգ կենդանի քաշով խոզի մերունը:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները նշված անասնաֆերմայից մոտ 700 մետր հեռավորության վրա, կիսաքանդ շինության ներսում հայտնաբերել են 1 հատ դանակ` արյան հետքերով, խոզի կաշի, խոզի մարմնի ներսի մնացորդներ, սպիտակ գույնի սավանի 2 կտոր՝ արյան հետքերով և սպիտակ թղթի կտոր` կպցված կպչուն ժապավենին։
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: