ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2019 10:35
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մայիսի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Ա. Գ-ն ս.թ. մայիսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում ներկայացել է Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բակ, և նույն շենքի 2-րդ շքամուտքի առաջին հարկի միջանցքից գողացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2010թ.ծնված Վ. Մ-ին պատկանող «STERN» մակնիշի հեծանիվը:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։