ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2016 17:31
Անհայտ կորել է անասնաֆերմա գնալու ճանապարհին
Նոյեմբերի 21-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա.Մ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նոյեմբերի 15-ին ժամը 09:00-ի սահմաններում Ակնաղբյուր գյուղի բնակիչ, 1952թ. ծնված Գ.Գ-ն տնից դուրս է եկել Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Քյանդ Հորադիզ» կոչվող տեղամասում տեղակայված իրեն պատկանող անասնաֆերմա գնալու նպատակով, սակայն ճանապարհին անհայտ կորել է: