ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.03.2019 11:08
Անհայտ անձը վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն
Ս.թ.մարտի 6-ին ժամը 10:25-ի սահմաններում անհայտ անձը ավտոմեքենայով մայրաքաղաքի Իոսիֆյան փողոցի թիվ 11 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1931թ.ծնված Մ. Գ-ին։
Վրաերթի հետևանքով Մ.Գ-ն ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը և ավտոմեքենայի մակնիշը պարզելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: