ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.10.2019 11:39
Անհայտ անձը հափշտակել է տրակտորի հիդրավլիկ շտոկը և շարժիչի կափարիչը
Հոկտեմբերի 10-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության քարտուղարություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Ն.-ի դիմումն առ այն, որ սեպտեմբերի 29-ին նկատել է, որ անհայտ անձը, Վարդաշատ գյուղում կայանված, իրեն պատկանող «Տ-130» մակնիշի տրակտորից հափշտակել է հիդրավլիկ շտոկը և շարժիչի կափարիչը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: