ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.08.2020 11:15
Անհայտ անձը հափշտակել է պարարտանյութ
Օգոստոսի 5-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Ա. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող «Տանձաղբյուր» կոչվող տեղամասում կայանված իրեն պատկանող տրակտորի կցորդից անհայտ անձը գաղտնի հափշտակել է 7 պարկ պարարտանյութ:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մարտունու շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ս. Դ.-ն։
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: