ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2019 11:35
Անհայտ անձը գումար է գողացել
Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1933թ.ծնված Ա. Հ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը իր բնակարանից գողացել է 32.000 ՀՀ դրամ գումար:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը, ով ներկայացել է որպես մոմավաճառ, մուտք է գործել վերջինիս բնակարան և հյուրասենյակի սեղանին դրված դրամապանակից գողացել 32.000 ՀՀ դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը։