ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.04.2018 12:29
Անհայտ անձը գողություն է կատարել նկուղից
Ապրիլի 4-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ՝ 1971թ. ծնված Ա.Ա-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ 2017թ. նոյեմբերից մինչև ս.թ. փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չկողպված դռնով մուտք է գործել նույն գյուղում տեղակայված իր հայրական տան նկուղային հարկ և գողացել օղու թորման պղնձե կաթսա, խողովակ և մեկ հատ ալյումինե կաթսա: