ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 10:40
Անհայտ անձը ավտոմեքենայից ավտոպահեստամասեր է գողացել
Օգոստոսի 27-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Մ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն պատկանող առանձնատան կից շինության տակ կայանված «ՈՒԱԶ» ավտոմեքենայից ավտոպահեստամասեր են գողացել:
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 24-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում տեղակայված ՌԴ-ում բնակվող 1935թ.ծնված Բ. Մ.-ին պատկանող առանձնատան կից շինության բաց տարածք և այնտեղ կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել առջևի անվահեծի պաշտպանիչ կափարիչը:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: