ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.08.2019 15:04
ԱՆԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ 2008Թ.ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ
2008թ. օգոստոսի 26-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնում հաղորդվել էր Հադրութի շրջանի բնակչուհի, 1971թ.ծնված Ն. Հ-ի տնից գողություն կատարելու մասին:
Ս.թ.օգոստոսի 8-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1981թ.ծնված Վ. Ա-ն: