ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2015 16:37
Անասնագոմից խոճկորներ են գողացել
Ապրիլի 14-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Ս. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ապրիլի 13-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 14-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գյուղի վարչական տարածքի «Ղուլին հող» կոչվող տեղամասում տեղակայված` իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձինք գողացել են 5 գլուխ 20-25կգ կենդանի քաշով խոճկորները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ` 1995թ. ծնված Ն. Հ-ն և 1994թ. ծնված Հ. Հ-ն:
Գողոնն առգրավված է: