ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2018 11:58
Անասնագողության ահազանգ ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնում
Ս.թ.սեպտեմբերի 3-ին ժամը 08:20-ին ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1955թ. ծնված Ա. Հ-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին հեռախոսով հայտնել է այն մասին, որ Քաշաթաղի և Սյունիքի մարզի Գորիսի շրջանի միջանկյալ տարածքից գողացել են իրեն պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 2-ի ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 3-ի ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված տարածքից մոտ 1.5 կմ հեռավորության վրա մորթել է Ա. Հ-ին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները և միսը գողացել։
Վնասի չափը պարզվում է: