ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.12.2018 10:45
Այրվել են այգիներ
Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի «Քյոլ» կոչվող տարածքում բռնկված հրդեհը ներթափանցվել էր ՀՀ Կապան համայնքի Սրաշեն բնակավայրի տարածքում գտնվող բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող այգիներ, որի հետևանքով այրվել, վնասվել են բերքատու ծառեր։ Բնակիչներին պատճառվել էր 1 000 000 դրամի նյութական վնաս: