ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2019 15:23
Այրել է ուսուցչանոցի գլոբուսն ու վարագույրը
Դեկտեմբերի 17-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1992թ.ծնված Ա. Մ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ Ծոփաձոր դպրոցի ուսուցչանոցի պատուհանի ապակին կոտրված է, իսկ նույն պատուհանի վարագույրը և պատուհանագոգին դրված գլոբուսը այրված։
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 15:00-ից մինչև դեկտեմբերի 17-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոտրել է նշված դպրոցի ուսուցչանոցի և գրադարանի երկփեղկ պատուհանների մեկական ապակիները և այրել ուսուցչանոցի պատուհանագոգին դրված պլաստմասե էլեկտրական գլոբուսն ու վարագույրը։
Վնասի չափը պարզվում է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: